Գամբիայում դեկտեմբերի լույս 30-ի գիշերը ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել, հայտնել են ռազմական եւ դիվանագիտական աղբյուրները:
«Շուրջ 03.00-ին (06.00 –ին՝ Մոսկվայի ժամանակով) զինված անձինք հարձակվել են մայրաքաղաք Բանժուլայում նախագահական պալատի վրա, նրանց շարքում եղել են նախագահի թիկնազորի զինվորականներ», - AFP-ին հայտնել են Գամբիայի եւ արեւմտյան դիվանագետները: Ըստ նրանց՝ պետական հեղաշրջման փորձը տապալվել է:
Մինչդեռ Reuters-ը հայտնում է, որ զինվորականները շարունակում են շրջափակած պահել Բանժուլայի կենտրոն մուտքն ապահովող կամուրջը:
Գործող վարչակարգը տապալելու փորձը տեղի է ունեցել Գամբիայի նախագահ Յայա Ջամեի բացակայության ժամանակ, որը արտասահմանում է եղել, նշում է «ՌԻԱ Նովոստին»:




























