Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորները Նոր տարվա նախաշեմին յուրահատուկ նվերներ են ստանում այն մարդկանցից, որոնք կանգնած են Հայաստանի եւ Արցախի տնտեսությունների առաջնագծում:
Վարդանյանների ընտանիքը տոներին ընդառաջ 60 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 15 հազար նվեր է մատուցել Արցախում ծառայող զինվորներին, սպաներին եւ նրանց ընտանիքներին: Վերջին 3 տարվա ընթացքում միայն «Գրանդ Հոլդինգն» արդեն 45 հազար նվեր է բաժանել զորամասերին: «Գրանդ Քենդիի» քաղցրավենիքով լի տոպրակներ են ստացել նաեւ Արցախի Մադաղիս, Տոնաշեն եւ Թալիշ համայքների դպրոցականները:



























