Իսպանական ոստիկանությունը կեղծ դրամների (բոլորը 2 եվրո) պատրաստման մեջ կասկածվող երեք մարդ է ձերբակալվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

5 տարիների ընթացքում նրանց հաջողվել է մլն եվրոյի չափով թղթադրամ տպել:

Ոստիկանությունը ենթադրում է, որ թղթադրամները հիմնականում օգտագործվել են ավտոմատի միջոցով տրանսպորտային քարտերի գնումների նպատակով, քանի որ այս եղանակով թղթադրամների կեղծ լինելը հաստատել շատ բարդ է:

Խուզարկության ընթացքում առգրավվել է 8 հազար թղթադրամ, եւս 400-ը պատրաստման փուլում են գտնվել: