Ամերիկյան հայտնի հրուշակագործ Դոմինիկ Անսելը քաղցրասերների համար հաճելի անակնկալ է պատրաստել: Անսելն օգտագործել է «տրյուֆել» բառի երկակի իմաստը եւ սնկի տեսքով տրյուֆել թխվածքաբլիթ պատրաստել:
Ըստ Kedem.ru-ի, թխվածքաբլիթը նույնիսկ փաթեթավորված է այնպես, ինչպես թանկարժեք այդ սնկերը. նեղ փայտե տուփի մեջ: Այս աղանդերի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ դրանք, ինչպես եւ սնկերը, հում են մատուցվում:
Ուտելուց առաջ դրանք պետք է 6 րոպե թխել: Այդ ժամանակահատվածն էլ հենց բավական է թեյ պատրաստելու համար: Նման տրյուֆելների մեկ տուփը 15.5 դոլար արժե:

























