Պերուի հարավ-արեւմուտքում գտնվող Կուսկո քաղաքի բնակիչները Ամանորին նախորդող օրերին ծեծկռտուքներ են կազմակերպում, որպեսզի ազատվեն կուատկած վիրավորանքներից, եւ Նոր տարին սկսեն մաքուր էջից, հաղորդում է NTD հեռուստաալիքը:

Պերուացիները կռվում են առանց հատուկ սահմանափակումների կամ պաշտպանական տեխնիկայի: Մենամարտերին մասնակցում են ոչ պատահական մարդիկ: Հաճախ դա նրանք են, որոնք միմյանց հետ կոնֆլիկտներ ու տարաձայնություններ են ունեցել: Օրինակ, ինչ-որ մեկը խլել է ինչ-որ մեկի հարսնացուին, կամ ինչ-որ մեկին ֆինանսական վնասներ է հասցրել:

Հետաքրքիր է, որ չնայած դաժան մենամարտերին, որպես կանոն, այդ միջոցառմանը տոնական մթնոլորտ է տիրում: Հանդիսատեսները երաժշտություն են լսում, խմում են ու պարում: Միջացառմանը թույլ են տալիս ներկա լինել նաեւ երեխաներին: