Չինաստանի հարավ-արեւելքում գտնվող Ֆոշան քաղաքում պայթյունի հետեւանքով 17 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Պայթյունի հետեւանքով 20 մարդ վիրավորվել է:

Այս պահին պայթյունի պատճառների մասին ոչինչ հայտնի չէ, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում տեղի էր ունեցել ահաբեկչություն, որի հետեւանքով զոհվել էր 15 մարդ, եւս 14 մարդ վիրավորվել էր: