Հոնկոնգի իշխանությունները մտադիր են ոչնչացնել 15 հազար հավերի, որպեսզի կանխեն H7N9 թռչնի գրիպի բռնկումը: Հարեւան Գուանդուն նահանգից բերված հավերի արյան մեջ վիրուսի առկայության թեստավորումը դրական արդյունք է տվել, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Շուկան, որտեղ վաճառվում էին այդ հավերը, կփակվի 21 օրով՝ պրֆիլակտիկայի համար:

Այս տարի տվյալ շրջանում թռչնի գրիպով մարդու վարակման առաջին դեպքը գրանցվել է մի քանի օր առաջ: Վարակվածը68-ամյա կին է, որը դրանից մի քանի օր առաջ եղել էր հարեւան Շենչժեն նահանգում, որտեղ հավի մսից պատրաստված ուտելիք էր կերել: Նրա վիճակը շարունակում է մնած ծայրահեղ ծանր: