Ինդոնեզացի փրկարարները ստիպված են եղել դադարեցնել Air Asia ավիաընկերության օդանավի կործանման վայրում զոհերի մարմինների որոնումները, հաղորդում է The Financial Times-ը:
Ճավայի ծովում ուժեղ քամու պատճառով ալիքները բարձրացել են հասնելով 3 մետրի, անձրեւ է գալիս: Որոշում է կայացվել, որ նման պայմաններում որոնողական աշխատանքները շարունակելը վտանգավոր է գործողության մասնակից 60 ջրասույզների համար, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ նշվել էր, որ որոնողական գործողության մասնակիցները շարունակում են գտնել աղետի հետեւանքով զոհվածների մարմինները:



























