Չինաստանի Ցզյանսի նահանգի դատարանը 6 ընկերությունների տուգանել է 160 մլն յուանով (26 մլն դոլար) գետերն աղտոտելու համար, հաղորդում են ՉԺՀ պետական լրատվամիջոցները: «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ խոսքը Չինաստանի պատմության մեջ ամենամեծ տուգանքի մասին է:

Օգոստոսին այդ ընկերությունների ղեկավարները մեղավոր են ճանաչվել Տայչշոու շրջանում 25 հազար տոննա քիմիական թափոններ երկու գետերը լցնելու մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Չինաստանի արագ տնտեսական աճը հանգեցրել է բնապահպանական բազմաթիվ խնդիրների: Դա լուրջ բողոք է առաջացրել ինչպես չինացի բնապահպան ակտիվիստների մոտ, այնպես էլ ողջ աշխարհում:

Չինաստանի կառավարության տվյալներով, երկրի գետերի ու լճերի մոտ 70 տոկոսը ուժեղ աղտոտված են: