Հինգ բանտարկյալներ, որոնք Կուբայում գտնվող Գուանտանամո ամերիկյան բանտում անցկացրել են ավելի քան 10 տարի, տեղափոխվել են Ղազախստան:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 20-ին հերթական անգակ կոչ է արել Կոնգրեսին փակել Կուբայում գտնվող այդ բանտը:

Ինչպես հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչներին, Ղազախստան են տեղափոխում Եմենի երեք եւ Թունիսի 2 քաղաքացիների: Այսպիսով, Գուանտանամոյում բանտարկյալների թիվը նվազել է հասնելով 127-ի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Ֆրանս Փրեսի» փոխանցմամբ՝ 5 բանտրակյլների տեղափոխման մասին որոշումն ընդունվել է միաձայն՝ նրանց անձնական գործերը մանրամասն ուսումնասիրելուց հետո: