Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահը, որն այս տարի դարձել է 90 տարեկան, տեղափոխվել է Էր-Ռիադի հիվանդանոցներից մեկը:

Պետության ղեկավարի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, միապետը բժշկական հետազոտություն է անցնում Աբդել Ազիզ թագավորի անվան հիվանդանոցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Թագավորի առողջական վիճակի մասին որեւէ մանրամասն չի հաղորդվում:

Մեջքի մասում ցավեր ունեցող միապետը արդեն մի քան անգամ վիրահատվել է: 2011-ի հոկտեմբերին եւ 2012-ի նոյեմբերին նա ողերի կայունացման լուրջ վիրահատությունների է ենթարկվել: