Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արայիկ Բադալյանն ազատվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:

Այս մասին NEWS.am-ին հայտնի է դարձել նախագահի մամուլի գրասենյակից:

Նշենք, որ մեր տեղեկություններով Արային Բադալյանը նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում: