Հոնկոնգի 14-ամյա բնակչուհու հորը կարող են զրկել ծնողական իրավունքից այն բանի համար, որ նրա դուստրըժողովրդավարության կողմնակիցների պատի վրա կավիճով ծաղիկներ է նկարել, հաղորդում CNN-ը:
Աղջիկը կալանավորվել է դեկտեմբերի 23-ին, Հոնկոնգի Կառավարության շենք տանող աստիճանների մոտ: Նա անազատության մեջ է մնացել 17 ժամ, հայտարարել է դեռահասի փաստաբան Պատրիսիա Հոն:
Երկուշաբթի դատավորը որոշել է աղջկան 20 օրով ուղարկել մանկատուն, մինչեւ հունվարի 19-ը, սակայն չորեքշաբթի նրան գրավի դիմաց ազատ են արձակել, հաղորդում է Gazeta-ն:
Այսպես կոչված «Լենոնի պատը» նախկինում զարդարված էր տարբեր ստիքերներով՝ ի պաշտպանություն բողոքի ալիք բարձրացնողների, սակայն բողոքի ակցիաներից հետո պատը մաքրել էին:



























