Ամերիկյան Այդահո նահանգում երկու տարեկան տղան պայուսակում ատրճանակ է գտել եւ պատահաբար կրակել է կնոջ վրա:

Միջադեպը տեղի է ունեցել Հեյդեն քաղաքի Wal-Mart հիպերմարկետում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Շերիֆի ներկայացուցիչը հաղորդել է, որ կինը գնացել է գնումների մի քանի երեխաների հետ: Դեռեւս անհայտ է՝ արդյոք նրանք հարազատներ են:

Իշխանությունների խոսքով՝ կինը զենք կրելու իրավունք է ունեցել: Նրա անունը գաղտնի է պահվում: