ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հին տարվան հրաժեշտ է տվել Հավայան կղզիներում գոլֆ խաղալով, լրագրողներին հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
«Նախագահ Օբաման 2014թ.-ն ավարտում է ճիշտ այնպես, ինչպես սկսել էր՝ գոլֆ խաղալով», - հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
ԱՄՆ-ի նախագահ ամանորը կնշի աշխարհում ամենավերջիններից մեկը՝ Հավայան նահանգում, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի նույնանուն արշիպելագում: Այնտեղ դեռեւս դեկտեմբերի 31-ի երեկոն է:




























