Շանհայում ամանորյա զվարճահանդեսի ժամանակ առնվազն 36 մարդ զոհվել, 48-ը վիրավորել է: Այդ մասին հաղորդում է South China Morning Post՝ վկայակոչելով քաղաքի իշխանությունների հայտարարություններին:

Զոհվածների եւ տուժածների մեծը երիատասարդներ  են:

Ողբերգության պաշտոնական վարկածները դեռեւս չեն հաղորդվում: Սակայն ականատեսների խոսքով՝ տոնակատարության ժամանակ մոտերքում տեղակայված բարերից մեկից կեղծ դրամներ են նետել: Մարդիկ նետվել են գումարի հետեւից, ինչի արդյունքում հրմշտոց է սկսվել: 

Քաոսը շարունակվել է ընդամնեը 10 րոպե: Տուժածներից մեկը պատմում է. «Իմ շուրջը լսվում էին կանանց կողմից օգնության կանչեր, անեծքներ: Միակ բանը, որ կարող էի անել, մարմնիս վերջին հատվածը օդում պահելն էր, որպեսզի կարողանայի շնչել»: Քաղաքային իշխանությունները դադարեցրել են ամանորյա զբոսահանդեսներն ու տոները: