2015թ. հունվարի 1-ից Լիտվան մտնում է եվրոյի գոտի: 2014թ. ամռանն ընդունված որոշումը ուժի մեջ է մտել այսօրվանից:
Վիլնյուսի կենտրոնում ամանորյա զբոսահանդեսների ժամանակ վարչապետի Ալգիրդաս Բուտկյավիչուսը բանկոմատից հանդիսաբար հանել է առաջին թղթադրամը:
Լիտվայի բանկոմատներում հնարավոր կլինի հանել 5, 10, 20 եւ 50 եվրո, հայտնում է RBK-ն:
Լիտվան եվրոյի գոտի մտնելու թույլտվություն է ստացել խիստ տնտեսման պայմաններում՝ բյուջետային պակասուրդի կրճատման համար: 2014թ. հուլիսին Եվրախորհրդարանը համաձայնել է 2015թ. հունվարի 1-ից եվրոյի գոտուն Լիտվայի միացմանը: Որոշման օգտին քվերակել են 545 պատգանավոր, 116-ը՝ դեմ, 34-ը՝ ձեռնպահ:




























