Աֆղանստանում 14 մարդ զոհվել է հրթիռը բնակելի տան վրա ընկնելու արդյունքում, որտեղ այդ պահին հարսանեկան արարողություն է տեղի ունեցել, հաղորդում են երկրի իշխանությունները:
45 մարդ տուժել են, դրանց թվում նաեւ՝ կանայք եւ երեխաներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Հիլմենդ նահանգի Սանջին շրջանի աֆղանական զինվորների եւ թալիբների միջեւ պայքարի ընթացքում:




























