2015 թ. հունվարի 1-ից Սերբիան պաշտոնապես ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահությունը, որը փոխանցվել է Շվեյցարիայից:
Կազմակերպության նախագահի գործառույթները Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերից փոխանցվել է Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչին: Նախագահի փոխարինումը կատարվում է ամենամյա ռոտացիւայի հիման վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հաղորդել է Դաչիչը, հաջորդ տարում կազմակերպության առաջին միջոցառումը կլինի հունվարի 15-ին նախատեսված ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստը:
Սերբական դիվանագիտութփյան ղեկավարը եւ միաժամանակ ԵԱՀԿ-ի գործող նախագահն ընդգծել է, որ մեծ նշանակություն է տալիս այդ առաքելությանը իր երկրի համար, ինչն, իր կարծիքով, «եւս մեկ անգամ իր անփոփոխ քաղաքական դիրքորոշումները» հաստատելու հնարավորություն տալիս:
Ինչպես բազմաթիվ անգամներ հայտարարել է Դաչիչը, ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնահերթությունը կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը:




























