Բեյրութում 80 տարեկան հասակում մահացել է Լիբանանի նախկին վարչապետ Օմար Կարամեն, այդ մասին հաղոդում է բրիտանական Press Association տեղեկատվական գործակալությունը: Ինչպես նշվում է, Կարամեն վերջին ժամանակներին բուժվել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական կենտրոնում: Քաղաքական գործիչը բուժհաստատությունում մահացել է չախտորոշված հիվանդությունից, հայտնում է «ՏԱՍՍ-ը:
Կարամեն կառավարությունը ղեկավարել է երկու անգամ. 1990-1992թթ., երբ հրաժարական է տվել բողոքների ճնշման ազդեցությամբ եւ 2004-2005թթ., երբ սպանվել էր լիբանանյան նախկին վարչապետ Ռաֆիկ Խարիրին:
Օմար Կարամեի ավագ եղբայրը՝ Ռաշիդ Կարամեն Լիբանանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 8 անգամ, սպանվել է 1987թ.:




























