Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ամանորի նախօրեին այցելել է ռազմաճակատում գտնվող զինվորականներին՝ Դամասկոսի Ջուբար շրջանում, հաղորդումէ  սիրիական ազգային ՍԱՆԱ գործակալությունը:

«Ամանորին, երբ ընտանիքները հավաքվում են՝ մտերիմների եւ բարեկամների շրջանում տոնը նշելու, դուք թողել եք ձեր տներն ու վտանգում եք ձեր կյանքը բոլոր սիրիացիների լավ ապագայի համար»,- ասել է Ասադը:

Նա շնորհակալություն է ասել զինվորականներին խիզախության համար, շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: