Արիզոնա նահանգի հարավում ուղղաթիռի կործանման հետեւանքով երկու մարդ է զոհվել: Associated Press-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Բենսոն քաղաքից ոչ հեռու: Ոստիկանության տվյալներով, Քոչիս շրջանի շերիֆի ուղղաթիռը տեխզննում էր անցել Ֆինիքսում եւ վերադառնում էր: Որոշ ժամանակ անց կապն ընդհատվել է: Ավելի ուշ փրկարարներին հաջողվել է հայտնաբերել ուղղաթիռի մնացորդները՝ շնորհիվ օդաչուի հեռախոսից ստացված ահազանգի:
Վթարի պահին ուղղաթիռում եղել են օդաչուն եւ մեխանիկը, նրանց դիակները դուրս են բերել վթարի վայրից: Զոհերի ինքնությունը չի հաղորդվում, դեպքի հանգամանքները պարզվում են:



























