Անհայտ անձինք կացինով եւ դանակով հարձակվել են բրիտանական Դեւոն կոմսության հարավ-արեւմուտքում գտնվող Փլիմութ քաղաքի փաբերից մեկի հաճախորդների վրա, ինչի արդյունքում մեկ մարդ զովել, եւս մի քանիսը վիրավորվել են, հաղորդում է տեղական ոստիկանությունը:
Ինչպես հաղորդում է Guardian պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել The Kings Arms փաբում: Հարձակման ընթացքում երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մեկը ստացված վնասվածքներից մահացել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել են Դեւոն քաղաքի 20 եւ 21-ամյա երկու բնակիչ: Ներկայումս հարձակման փաստով ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:



























