Ոստիկանությունը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Ստամբուլում գտնվող Դոլմաբախչե նստավայրի մոտ ձերբակալել է ավտոմատով եւ ինքնաշեն պայթուցիկ սարքով զինված հանցագործի:

Hurriyet թերթի տվյալներով, իրավապահները չարագործին նկատել են այն պահին, երբ վերջինս պատրաստվում էր հարձակման:

Միջադեպից անմիջապես անց մոբիլիզացվել են շրջակայքում գտնվող բոլոր ոստիկանները, ասկածյալին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Նստավայր տանող ճանապարհը փակվել է, դեպքի վայրում սակրավորներ են աշխատում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Չի հաղորդվում, թե դեպքի պահին որտեղ էր գտնվում Դավութօղլուն:

«Ֆրանսպրեսը», վկայակոչելով CNN-Turk հեռուստաալիքը, հայտնում է, թե տղամարդու մոտ նռնակ է եղել: Նա այն նետել է ոստիկանների ուղղությամբ, բայց նռնակը չի պայթել: