Իրաքում գրոհայինների հարձակումների հետեւանքով 2014թ. ընթացքում զոհվել է ավելի քան 15 հազար մարդ, հաղորդում է «Ֆրանսպրեսը»՝ վկայակոչելով Իրաքի կառավարությանը:

Իրաքի իշխանությունների տվյալներով, անցած տարին ամենամահաբերն է եղել երկրում վերջին յոթ տարիներ ընթացքում: Վիրավորվել է 22 հազար մարդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երկրի տարածքում գործում է «Իսլամական պետություն» խմբավորումը, որի դեմ պայքարում են Սիրիայի եւ Իրաքի իշխանությունները, նաեւ միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ գլխավորությամբ: