Առնվազն յոթ մարդ է վիրավորվել Կանադայի մասնավոր տներից մեկում երեկույթի ժամանակ:

CBS News հեռուստաալիքի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին Ալբերտա նահանգի Կալգարի քաղաքի մերձակայքում: Ոստիկանության տվյալներով, հրաձգության ժամանակ տանը 50 մարդ է եղել: Տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է: Հայտնի է, որ վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Բազմաթիվ կասկածյալները փախուստի են դիմել ոստիկանության ժամանելուց առաջ: Ցուցմունք տալու համար բաժանմունք են հրավիրվել 15 ականատեսներ: