Հունվարի մեկից ամուսնանալ ցանկացող ադրբեջանցիները պարտավոր են ներկայացնել տեղեկանք բժշկական հետազոտության վերաբերյալ: Նման պահանջ է ներառվել երկրի Ընտանեկան օրենսգրքի փոփոխված տարբերակում:
Ինչպես հաղորդում է Trend-ը, ապագա նորապսակները պետք է անվճար հետազոտություն անցնեն երկրի հիվանդանոցներում:
Քանի որ հետազոտության արդյունքները բժշկական գաղտնիք են, գործադիր մարմնի լիազոր ներկայացուցիչը չի կարող պահանջել հետազոտության արդյունքը: Ամուսնության կողմերից մեկը կարող է դատարան դիմել՝ ամուսնությունն անվավեր ճանաչելու համար, եթե մյուս կողմը կանխամտածված թաքցրել է մաշկավեներական եւ իմունային համակարգի հիվանդությունների հանգեցնող իր խնդիրները:




























