Թուրքիայի կրոնա-հասարակական կազմակերպություններից մեկի առաջնորդ Նուրեդդին Յըլդըզը հերթական սկանդալային հայտարարությունն է արել տղամարդ-կին փոխհարաբերությունների համատեքստում։
Թուրքական Gercekgundem կայքի փոխանցմամբ՝ Sosyal Doku կրոնա-հասարակական կազմակերպության նախագահ Նուրեդդին Յըդըզը հայտարարել է, թե նորմալ է, երբ կինը նայում է տղամարդ հաղորդավարին, սակայն իսլամի սկզբունքներին դեմ է, երբ երբ տղամարդը նայում է կին հաղորդավարին։
Ավելի վաղ, հիշյալ կրոնական գործիչը հայտարարել էր, թե աշխատող կինն աջակցում է պոռնկությանը. «Ամեն աշխատող կին նշանակում է աչքն անկուշտ տղամարդ։ Աշխատող կինը կամ հետաձգում է ամուսնությունը եւ վնասում տղամարդկանց ամուսնության ընթացքը, կամ էլ ամուսնացած լինելով աշխատանքի հետեւանքով հոգնում, ժամանակը քչանում է, որի հետեւանքով տղամարդու հետ հարաբերություններում փչացնում է կանացիությունը։ Երբ փչանում է կնոջ կանացիությունը, տղու աչքերը սկսում են «դուրս» նայել։ Այդ տան մեջի տղամարդուն ստիպում է, որ նա աշխատանքի վայրում մեկ այլ կնոջ սիրահետի։ Այսպես ոչ թե պոռնկություն, այլ պոռնկությանը պատրաստելու ընթացքն է աջակցում»,-ասել է Նուրեդդին Յըլդըզը։




























