Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանթյան փողոցի թիվ 61/Ա հասցեում գտնվող գեղեցկության սրահից 280 հազար դրամ եւ վարսահարդարման գործիքներ են գողացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1962թ. ծնված Կամո Մ-ն: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 30-ին, ժամը 20:15-ին նա ներկայացել է բաժին եւ խոստովանական բացատրություն տվել:




























