Իտալացի դիզայներ Միրիամ Միրրին մեղրի համար լավագույն գդալն է ստեղծել: Ըստ kedem.ru-ի, Acacia անունը ստացած նրբագեղ գդալը վեցանկյուն է, որը հիշեցնում է մեղվի բջիջները: Այն թույլ է տալիս տարայից անհրաժեշտ քանակությամբ մեղր վերցնել:
Ի տարբերություն ավանդական փայտե ձողիկների, Acacia գդալով կարելի է տեսնել, թե որքան մեղր եք վերցրել:
Մինիմալիստական դիզայնը գդալը ոչ միայն սպասք է դարձնում, այլեւ սեղանը զարդարող դեկորատիվ աքսեսուար: Գդալը 50 դոլար արժե: Առաջին անգամ այն ներկայացվել է 2014 թվականին Փարիզում կայացած Maison & Objet ցուցահանդեսին:



























