Էլվիս Փրեսլիի մասնավոր ինքնաթիռները հանվել են աճուրդի: Gazeta.ru-ն, վկայակոչելով USA Today-ին, գրում է, որ փակ աճուրդն անցկացնելու է Julien's Auctions աճուրդի տունը: Վաճառքի են հանվել, մասնավորապես, «Lisa Maria» եւ «Scent Hounds №2» օդանավերը:
Երաժիշտը «Lisa Maria»-ն գնել է 1975 թվականի ապրիլի 17-ին, 250 հազար դոլարով, սակայն վերանորոգումից անմիջապես հետո ինքնաթիռը գնահատվել է 600 հազար դոլար: Փրեսլիի պատվերով, օդանավում երկտեղանոց մահճակալ եւ ոսկեզօծ լոգարան են դրել:
«Scent Hounds»-ը երգիչը գնել է, մինչ առաջին ինքնաթիռը վերանորոգման է եղել:



























