Հունվարի 3-ի ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Ստեփանավանից Գարգառ տանող ճանապարհահատվածում, Ախուրյանում մերկասառույց է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Սեւանում, Մարտունիում (Վարդենյաց լեռնանցքում), Չարենցավանում ձյուն է տեղում:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ են կատարում
Միջպետական եւ հանրապետական նշանակություն ավտոճանապարհները բաց են:




























