Ալագյազ-Արթիկ ճանապարհի 7-րդ կմ-ին` Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում հունվարի 3-ին  տեղի ունեցած վթարի հաջորդ օրը մահացել է նաեւ վարորդը:

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունվարի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 7-րդ կմ-ին` Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, իրար էին բախվել «ԳԱԶ-3302», «ՎԱԶ-21099» եւ «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2105»-ի ուղեւորուհին` 49-ամյա Ալվարդ Սաֆարյանը, տեղում մահացել էր, իսկ վարորդը եւ 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հունվարի 4-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 38-ամյա Արսեն Սաֆարյանը Ապարանի բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: