Այսօր՝ հունվարի 5-ի առավոտյան, ժամը 09.00-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 92-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի ուղեւորուհի, 46-ամյա Հասմիկ Մարգարյանը տեղում մահացել է, իսկ վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























