Ոստիկանության Իջեւանի բաժնում, այսօր՝ հունվարի 5-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 00.50-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 137-րդ կմ-ին բախվել է համընթաց երթեւեկող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել Աստրա»-ի վարորդը եւ ուղեւորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: