Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 5-ին, ժամը 00.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայաստանի ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ «Օպել» մակնիշի 45 DQ 500 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կախվել դեպի ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել 29-ամյա Գ. Օ.-ին եւ 32-ամյա Կ. Ա.-ին, որոնք տեղափոխվել են Իջեւանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատվել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: