Սեւան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, այսօր՝ հունվարի 5-ին, ժամը 13.40-ի սահմաններում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել Սեւանա լիճը, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, Մ-4 միջպետական ավտճանապարհի Սեւան-Իջեւան հատվածի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. «ՎԱԶ-2106» մակնիշի 22 OO 587 համարանիշի (վարորդ` Վ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարկից Սեւանա լիճը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները են հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:

Ավտեմեքենան երթեւեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է ծանր տեխնիկա: