Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվար 5-ին, ժամը 15.07-ին ահազանգ է ստացվել, որ կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երեւանյան փողոցում` քաղաքապետարանի մոտակայքում, այրվում է «ԳԱԶել» մակնիշի ավտմեքենայի հետնամասը:

Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւանյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում այրվում է Վ. Հ.-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 17 LO 429 պ/հ  ավտմեքենան (չշահագործվող):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.17-ին, մարվել` 15.31-ին:

Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան: