Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 5-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ (ավտոմեքենան շրջվել է), վարորդն ավտոմեքենայում է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ա. Իսակովի պաղոտայում (Ամերիկյան դեսպանադան դիմաց) բախվել են 24-ամյա Է. Գ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 34 ZT 884 համարանիշի եւ 33-ամյա Ա. Ս.-ին պատկանող «Լեքսուս» մակնիշի 35 OP 337 համարանիշի ավտոմեքենաները, ինչից «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Է. Գ.-ին, ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Մալաթիա» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենաները եւ փակել գազի փականները:




























