ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ, ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել այդ ճանապարհից:

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ինչպես քիչ առաջ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը տեղեկացրեցին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից,  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար  առատ տեղումների պատճառով փակ է նաեւ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

Վարորդներին խորհուրդ է տրվում նշված ավտոճանապարհով երթեւեկելուց առաջ նախապես տեղեկանալ եղանակային պայմաններին: