Փրկարար ծառայությունը հունվարի 6-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել ԱՄՆ դեսպանատան մոտակայքում՝ Դալմայի այգիներում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.19-ին, մարվել՝ 13.29-ին:
Այրվել է 1 հա խոտածածկ տարածք:




























