Գեղարքունիքում հայտնի բախտագուշակ Վարսիկի որդին` Սարգիս Հակոբյանը կալանավորվել է: NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նրան մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով՝ 34-185-րդ հոդվածի 1-ին մասի ( ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձը, որը զգալի չափերի վնաս է պատճառել) եւ 182-րդ հոդվածի հատկանիշներով (շորթում):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու համար, դատարանը բավարարել է:

Դեպքը եղել է 2015թ. հունվարին:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Գավառի ընդհանուր իրավասության դատարանում Հակոբյանը դատապարտվել էր 1.5 տարվա ազատազրման եւ համաներմամբ ազատ արձակվել դատարանի դահլիճից: Նա մեղադրվում էր իր կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին տարիներ շարունակ ընտանեկան բռնության ենթարկելու մեջ: