Փրկարար ծառայությունը հունվարի 6-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բուրաստան գյուղի Սարյան փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարյան փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորված անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.27-ին, մարվել՝ 17.50-ին:
Այրվել է 500 հակ անասնակեր, 1 տանձենի՝ ամբողջությամբ եւ 2 տանձենի՝ մասնակի:



























