Ճապոնական Օսակա պերֆեկտուրայում McDonald's ռեստորանի այցելուն կարտոֆիլի ֆրիի մեջ մարդու ատամ է գտել:
Gazeta.ru-ն, վկայակոչելով ճապոնական The Mainichi պարբերականին, հաղորդում է, որ McDonald's-ի ներկայացուցիչները հայտարարել են, թե կերակրի մեջ ատամ ընկնելու հավանականությունը ծայրահեղ ցածր է: Բացի այդ, նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսին, Կավանտինագանո քաղաքում, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոկիո եւ Աոմորի նահանգներում McDonald's արագ սննդի ռեստորաններում մատուցված հավի կտորներում պլաստիկի կտորներ են հայտնաբերվել:




























