Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ֆրանսիական ոստիկանությանը: Զոհերի թվում նաեւ 2 ոստիկան կա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կալաշնիկով ավտոմատներով եւ ականանետով զինված անհայտ անձինք ներխուժել են Charlie Hebdo թերթի խմբագրություն եւ կրակ բացել աշխատակիցների ուղղությամբ:

Ըստ Gazeta-ի, ներկայում ոստիկանությունը փնտրում է հրաձգության կազմակերպիչներին: Վերջիններին հաջողվել է փախուստի դիմել:

Le Figaro-ի փոխանցմամբ, Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակումն անհայտ անձինք անվանել են Մուհամեդ մարգարեի համար վրեժխնդրություն: «Մենք վրեժ լուծեցինք Մուհամեդ մարգարեի համար: Charlie Hebdo-ն մեռած է»,- ականատեսների խոսքով՝ գոչել են հանցագործները: