Ֆրանսիայի մայրաքաղաքում Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա հարձակման արդյունքում զոհվել են ամսագրի 4 ծաղրանկարիչները: Այս մասին հաղորդում է Le Parisien պարբերականը:
Մահացածների թվում են 47-ամյա Ստեֆան Շարբոնիեն, 76-ամյա Ժան Կաբյուն, 80-ամյա Ժորժ Վոլինսկին եւ 47-ամյա Բեռնար Վելյակը:
Ըստ Gazeta-ի, Ստեֆան Շարբոնիեն նաեւ ամսագրի գլխավոր խմբագիրն էր:
Խմբագրության վրա ահաբեկչական հարձակումը, որի հետեւանքով 12 մարդ է զոհվել, կապում են ամսագրի սուր ծաղրանկարների հետ: Հաղորդվում է, որ ահաբեկչությունից առաջ Charlie Hebdo-ի հերթական համարում թողարկվել էր նաեւ «Իսլամական պետության» առաջնորդի ծաղրանկարը:




























