Հունվարի 8-ին Փարիզի ծայրամասում ոստիկանի ուղղությամբ կրակ բացած տղամարդուն հաջողվել է փախուստի դիմել: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ՆԳՆ հայտարարությանը:
Ավելի վաղ հաղորդվում, էր հանցագործը ձերբակալված է:
NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հունվարի 8-ին Փարիզում կրկին կրակոցներ են հնչել: Միջադեպի արդյունքում ոստիկանության աշխատակիցը ծանր վիրավորվել է:
Իշխանության ներկայացուցիչներն առայժմ չեն կարողացել պարզել, արդյո՞ք այսօրվա միջադեպը կապ ունի նախօրեին 12 մարդու կյանք խլած ահաբեկչության հետ, որի թիրախը «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությունն էր:




























