Նյու Յորքի Empire Steak House ռեստորանում 21.000 դոլար արժողությամբ ամանորյա ընթրիք են մատուցում եւ դա, կարծես, ամենաթանկ ամանորյա ընթրիքն է ամբողջ պատմության ընթացքում: 

Ընթրիքը սկսվում է մեկ շիշ Dom Perignon Oenotheque գինով, թառափի խավիարով եւ ծովամթերքի տեսականիով: 

Ըստ Kedem-ի, այս ամենին հետեւում է կոբե տավարի մսից սթեյքը՝ ճերմակ տրյուֆելներով կարտոֆիլի խյուսով եւ սեւ տրյուֆելներով սերուցքային սպանախով՝ մեկ շիշ Chateau Petrus գինիով: Ճոխ ընթրիքն ավարտվում է կրեմ-բրյուլեով՝ մեկ շիշ Taylor Fladgate’s 1964 Single Harvest պորտվեյնով եւ կես շիշ Château d'Yquem գինիով: Դրանք մատուցվում են տարբեր պանիրներով: