Մի քանի տարի առաջ Իլինոյսի համալսարանը (ԱՄՆ) պարզել է, որ գարեջուր օգտագործելուց հետո ստեղծագործական ունակության գագաթնակետը հասնում է արյան մեջ ալկոհոլի 0.075 մակարդակի դեպքում: Այդ մակարդակի գերազանցումը կտրուկ նվազեցնում է ստեղծագործական ունակությունները: 

Դանիական CP+B գործակալությունն օգտվել է ամերիկյան գիտնականների աշխատանքից եւ Problem Solver գարեջուր թողարկել, որն ունակ է վերահսկել կրեատիվությունը: 7.1% թնդությամբ India Pale տեսակի գարեջուրը թողարկվում է շշերում, որոնց վրա տարբեր քաշ ունեցող տղամարդկանց եւ կանանց համար սանդղակ է տեղակայված:

Ըստ Kedem-ի, սանդղակից օգտվելով՝ դյուրին է չափել գարեջրի քանակությունը, որի դեպքում ձեր ստեղծագործական էներգիան առավելագույնը կլինի: Մեկ շիշը բավարար է 83 կգ քաշով տղամարդու համար, իսկ նուրբ կանանց խորհուրդ է տրվում խմել շշի միայն կեսը: Կրեատիվության սանդղակից արդեն օգտված մարդիկ տեղեկացրել են, որ այն իսկապես ճիշտ է, սակայն կանգ առնելն ու ամբողջ շիշը չխմելը շատ դժվար է: