Reddit կեղծանվամբ ծաղրանկարիչը Մուհամեդ մարգարեին ամեն օր է նկարելու՝ որպես երգիծանկարչության պաշտպանությանն ուղղված կոչ: Gazeta.ru-ն, վկայակոչելով «The Independant»-ին, գրում է, որ նկարիչը մտադիր է մինչեւ այս տարեվերջ ամեն օր անել այդ՝ ի հիշատակ «Charlie Hebdo»-ի խմբագրության վրա հարձակման զոհերի:

«Ես կցանկանայի տեսնել Մուհամեդին, որն ամենօրյա ձանձրալի գործեր է անում՝ բոլորին ռմբակոծելու փոխարեն»,- գրել է ծաղրանկարիչը՝ չպարզաբանելով, թե իր քայլը կարո՞ղ է, արդյոք, հուզումներ առաջացնել մահմեդական աշխարհում:

Հիշեցնենք, որ հունվարի 7-ի առավոտյան երեք զինված անձինք ներխուժել էինք «Charlie Hebdo» պարբերականի խմբագրության շենք եւ կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ: Հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել: Հարձակման զոհ է դարձել 12 մարդ, եւս 11-ը վիրավոր է: